«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «ՔԱՐԱՎԱՃԱՌԻ ՄԱՍԻՆ Նոյեմբերի 9-ին ստորագրված Կապիտուլացիոն ակտի 6-րդ կետով, նախատեսված է, որ մինչև նոյեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետությունը վերադարձնում է Ադրբեջանին Քարավաճառի շրջանը։ Սա ավելի քան վտանգավոր գաղափար է, մի քանի ակներև պատճառներով՝ 1. Նախ, Հայաստանի Հանրապետությունը չի կարող իր վրա այսպիսի պարտավորություն վերցնել, քանի որ այն չի վերահսկում Քարվաճառի շրջանը, այլ Արցախի Հանրապետությունը, դա ֆիքսված է նաև ՄԱԿ-ի 1993 թ․ համապատասխան բանաձևերով, որի վրա պարբերաբար հղում է կատարում Ադրբեջանը։ Ուստի, այս պարտավորությունը որևէ իրավական ուժ չունի, առանց Արցախի Հանրապետության կողմից վերահաստատման։ 2. Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության հետ կապում են հինգ ճանապարհներ, որոնցից մեկը ներկայումս լիովին օկուպացված է թշնամու կողմից (Կապանից Ջաբրայիլ), Գորիս-Ստեփանակերտը Շուշիի հատվածում վերահսկվում է թշնամու կողմից և չի գործում, և միայն Քարավաճառի շրջանի տարածքով անցնող Վարդենիս-Մարտակերտ մայրուղին, և հարակից լեռնային երկու ճանապարհներն են, որոնք դեռ հնարավորություն են տալիս անխափան կապ ապահովել Արցախի հետ։ Եթե այդ ճանապարհները նոյեմբերի 15-ին հանձնվեն թշնամու վերահսկողությանը, Արցախում գտնվող հայկական զինված ուժերը կհայտնվեն լիակատար ՇՐՋԱՓԱԿՄԱՆ մեջ, և ստիպված կլինեն ողջ կազմով անձնատուր լինել թշնամուն, նրա կողմից ռազմական գործողությունների վերսկսման դեպքում, ինչը թուրքից երբեք չի կարելի բացառել։ 3. Քարվաճառի շրջանը ինքնին հսկայական տարածք է, անմատչելի պաշտպանական ամրություններով, որտեղ թշնամին այս պատերազմի ընթացքում էլ, իր ողջ առավելությամբ, չի կարողացել առաջանալ, և որտեղ հիմա էլ կարելի է արդյունավետ պաշտանություն կազմակերպել։ Այս երեք գործոնն արդեն բավական են հասկանալու, որ այս պայմաններում Քարավաճառի շրջանի հանձնումը ռազմական տեսանկյունից ինքնասպանությունն է, և այն պետք է ամեն գնով կանխել։ Կա դրա մի քանի միջոց՝ ա) նախ, վարչապետ Փաշինյանի կողմից ստորագրված Կապիտուլյացիայի ակտը իրավական ուժ չունի, քանի այն չի վավերացվել ՀՀ ԱԺ կողմից, Սահմանադրական դատարանի համապատասխան եզրակացության հիման վրա։ Ուստի, մինչև համապատասխան պրոցեդուրաների իրականացումը, ցանկացած պետական պաշտոնյա, որը կփորձի Կապիտուլյացիայի ակտի հիման վրա գործողություններ իրականացնել, իրեն այդպիսով կդնի օրենքից դուրս։ Սա պետք է հստակ լինի ցանկացած պաշտոնյայի համար, և ցանկացած ոք, ով նման հրաման կստանա վերադասից, պետք է պահանջի համապատասխան պատճաշ իրավական ակտ՝ այդ հրամանը կատարելու համար, այլապես հրաժարվի այն կատարելուց։ բ) Վարչապետ Փաշինյանի կողմից ստորագրված Կապիտուլյացիայի ակտը նաև պարտադիր բնույթ չի կրում Արցախի Հանրապետության իշխանությունների համար։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը արդեն հայտնել է, որ ինքը համաձայն է նրա պայմաններին, սակայն ինչպես և Հայաստանի դեպքում, համապատասխան որոշում պետք է ընդունի նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, քանի որ խոսքը գնում է նրա սահմանադրական տարածքի մասին։ Այդպիսի որոշման բացակայության պայմաններում, Արցախի Պաշտպանության բանակը իրավական հիմք չունի էվակուացնելու Քարավաճառի շրջանը, և չպետք է այդպիսի գործողություններ կատարի։ գ) Բացի երկու հանրապետությունների Ազգային ժողովները, համապատասխան որոշումներ պետք է ընդունեն նաև նրանց Անվտանգության խորհուրդները։ Տվյալ դեպքում, ավելի քան իմաստավորված է նրանց համատեղ նիստ անցկացնել, մանրամասն քննարկել բոլոր ռազմաքաղաքական գործոնները, վերլուծել Քարավաճառի շրջանի թե հանձման, թե ընդհակառակը՝ պահման և դրա արդյունքում ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման հետևանքները, և միայն այդ դեպքում կոլեկտիվ որոշում կայացնել, որը կբխի իրավիճակի խորը ըմբռնումից, և կհիմնվի կոլեկտիվ պատասխանատվության և ազգային շահի լիարժեք գիտակցության վրա։ Այս նիստին պետք է պարտադիր հրավիրվեն ՀՀ և ԱՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները, որպեսզի նրանք ևս հնարավորություն ունենան ներկայացնել իրենց տեսակետները, լսել մյուս տեսակետները, և գալ միասնական որոշման։ Մինչ այս, Հայաստանի Հանրապետությունը պաշտոնական խողովակներով պետք է տեղեկացնի Կապիտուլյացիայի ակտը ստորագրած մյուս երկու կողմերին, որ այն հետաձգում է 6-րդ կետի կատարումը՝ վերը նշված պատճառներով։ Անկեղծ հույս ունեմ, որ իրավիճակի հետագա զարգացումը հնարավորություն կտա այդ կետի կատարումը ընդհանրապես չեղարկել, բայց դա արդեն կպահանջի բոլորիս համակարգված ջանքերը։ Նաև, նոյեմբերի 15-ին մնացել է ընդամենը երեք օր, ուստի բոլորիս պետք է շտապել»:
Եթե Քարվաճառը հանձնվի թշնամուն Արցախում գտնվող հայկական զինված ուժերը կհայտնվեն լիակատար շրջափակման մեջ․ Ավետիք Չալաբյան
10:01 - 12.Նոյեմբեր.2020
Առաջարկում ենք նաև
14/11/20 09:42
Երբ ակնհայտ դարձավ, որ մեր դեմ կռվում են նաեւ Թուրքիան, վարձկանները, ինչու այդ պահին չդադարեցրիք պատերազմը․ Չալաբյան
02/09/22 09:00
Արցախի Հանրապետությունը 31 տարեկան է
19/09/23 15:56
Ձեռնարկել հստակ եւ աներկբա քայլեր Ադրբեջանի ագրեսիային վերջ դնելու նպատակով. ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը
01/05/23 18:00
Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև կա պայմանավորվածություն՝ Արցախի հարցը մեկընդմիշտ փակելու ուղղությամբ․ Մետաքսե Հակոբյան
20/02/23 11:45
3,5 տասնամյակ առաջ Լաչինի ճանապարհը կրկին փակ էր, բայց ձեր անսասան կամքով բացվեց կյանքի ճանապարհը
16/09/22 12:04
Հայկական զինված ուժերը 6 դիրք են հետ վերցրել
26/03/22 16:08
ԱԹՍ հարվածներից երեկ ունեցել ենք 3 զոհ և 15 վիրավոր, ադրբեջանական կողմը ևս ունեցել է զգալի կորուստներ. Պետնախարար
24/03/22 14:52
Արցախցին ապրել է և ապրելու է Արցախում. կանայք Ստեփանակերտից իրենց կոչը հղեցին միջազգային կառույցներին
20/03/22 14:50
«Այդ միջոցառումները որևէ կերպ չեն նշանակում դիրքային զիջումներ». Ասկերանի շրջանի վարչակազմ
Ամենադիտված
Լրահոս
12:45
Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով
12:23
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը Վիլնյուսում ընդունել է Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն
09:50
«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»
09:41
Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»
08:45
Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»
08:05
«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»
19:09
Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում
17:07
Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել է Ռուսաստանի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը. Հաջիև
16:08
Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է մոտ 31 հատ հակատանկային ական. ժամանել են սակրավորները
13:38
Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի կրակային պատրաստության քննությանը
11:00
Թաղման բյուրոյի սեփականատերերը խաբեությամբ ավելի քան 880,000 դոլար են ստացել՝ որպես Covid-19-ից տուժածներ
09:10
«Ժողովուրդ». «Ուրալ»-ի վթարի գործով ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել
09:05
Առավոտից պատգամավորները ՁՊՎ-ի մոտ են՝ ուղեկցելու Սամվել Վարդանյանին Երեւանի քննչական տեղափոխող մեքենային