Զոհված 20-ամյա Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ներկայիս և նախկին իշխանավորներ, գիտեք ինչքան դժվար է քնել, այն էլ երեխայիդ նկարը գրկած, հույսով, որ գոնե այդ գիշեր նա երազիդ կգա։ Դուք գիտե՞ք ինչ է նշանակում ընտանիք քարուքանդ լինել, քանդվեց էն ամենը ինչ 21 տարի փափագել էի։ Իմ տան հենարանը կորցրեցի։ Եվ ո՞վ ո՞վ է պատասխանը տալու իմ բալիս թափված արյան համար, իմ բալիս չապրած կյանքի համար, իմ ճերմակած մազերիս համար, իմ ամեն արցունքի համար։ Սա էր ձեր պլանը, ուրեմն թող նախապես հետ քաշեիք զորքը, թողեիք, որ ես էլ մնացած մայրերի պես կարողանայի գրկեի իմ բալիս, ամուսնացնեի բալիս... Օծանելիք ու ժամացույց են գողացել, բայց ինձանից իմ Լույսը գողացաք»: