«Ես ապօրինի հրաման ստացել եմ, բայց չեմ կատարել»,- այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ով այսօր միացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքին:
Օսիպյանը չպատասխանեց, թե արդյոք դա է եղել իր հրաժարականի պահանջը:
Խոսելով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարության մասին, ով խորհուրդ է տվել իր գործընկերներին չգնալ խղճի դեմ ու հանուն պետականության դադարեցնել ապօրինի հանձնարարությունների կատարումը' Օսիպյանն ասաց.
«Իմ ընկերոջ հետ համամիտ եմ: Նաև դրա համար եմ այստեղ, որ ինքն այս պահին ձերբակալված է: Ես Վանեցյան Արթուրին ճանաչում եմ 25 տարի: Այնպես չէ, որ պաշտոնի նշանակվելու ժամանակ ենք ծանոթացել»: