«Մենք ի սկզբանե ցանկացել ենք խորհրդարանի միջոցով լուծել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը, սակայն «Իմ քայլի» պատճառով դա տեղի չունեցավ»,- այս մասին ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը: 

 «Ժողովուրդը պահանջում է, որ վարչապետը անցնցում հեռանա։ Հայտնի փաստաթուղթը չեղարկելու տարբերակները, լուծումները տարբեր են, դրա համար հարկավոր էր ԱԺ նիստ հրավիրել։ Քանի դեռ նրանք ստորագրել են այդ փաստաթղթի տակ, առանց խորհրդակցելու ՀՀ-ի քաղաքացիների հետ, նրանք պետք է հեռանան, ու այլևս ժողովուրդը պետք է որոշի այդ բանակցությունների ընթացքը»,- նշել է Իսայանը: