Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերն Արցախի ու Հայաստանի համար բարդ օրերին աջակցում էր հայությանը։
Երաժիշտը ողջ ընթացքում սոցիալական մեդիայի իր հարթակներում տարբեր գրառումներ էր անում, իսկ այս անգամ անդրադարձել է Facebook-ի կարգավորումներին։ «Մի ազերի պատասխանել էր իմ մեկնաբանություններից մեկին ու բոլոր հայերին սպանելու կոչ արել։ Facebook-ը նշում է, որ նրա մեկնաբանությունը չի հակասում սահմանված կանոններին։ Սա վրդովվեցնող է ու անընդունելի»,- նշել է նա։