Հերոսները չեն մահանում, նրանք անմահանում են և վերածնվում նոր ծնված հերոսների մեջ: «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջում հայտնում են, որ օրերս ԲԿ-ում ծնվել է Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղի Միրզոյանների ընտանիքի 6-րդ երեխան՝ տղա:
«Ալբերտը լույս աշխարհ է եկել մանկաբարձ֊գինեկոլոգ Աշոտ Սիրունյանի օգնությամբ։ 4300 գրամ քաշով հրաշքին մայրը որոշել էր Արեն անվանել, սակայն կոչել է Ալբերտ՝ ի պատիվ Արցախում ադրբեջանական հարձակումը հետ մղելիս հերոսաբար զոհված հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի։ Նորածնի մայրը՝ Ալլան, վստահ է, որ հայոց հողում դեռ շատ Ալբերտներ, Մոնթեներ, Վազգեններ են ծնվելու, ովքեր ապրելու են խաղաղ ու միասնական Հայաստանում», - նշված է հաղորդագության մեջ:
Փոքրիկ Ալբերտն արդեն տանն է՝ Երևանում, իր 5 եղբայրների և քույրերի հետ: Հավատով սպասում են, որ շուտով վերդառալու են հայրենի Արցախ:
Հ.Գ. Լուսանկարում երկուսն էլ գոչում են. մեկը՝ հաղթական, մյուսը՝ նոր կյանքի համար: