ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների և նրան դեմ հանդես եկողների միջև Վաշինգտոնում տեղի ունեցած բախման ընթացքում մեկ մարդ վիրավորվել է և հոսպիտալացվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Washington Post-ը: Նշվում է, որ նա մեջքի հատվածում դանակով հարված է ստացել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները նոյեմբերի 14-ին մայրաքաղաք Վաշինգտոնում ակցիա են անցկացրել՝ ի աջակցություն երկրի գործող առաջնորդի:
Նշվում է, որ Սպիտակ տնից 5 թաղամաս այն կողմ Թրամփի կողմնակիցների և նրան դեմ հանդես եկողների միջև բախում է տեղի ունեցել:Բախումը տևել է մի քանի րոպե, մինչ դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը:
«Կոլումբիայի շրջանի հրշեջ ծառայության ներկայացուցչի խոսքերով բախման ընթացքում 20 տարեկան տղամարդը դանակի հարվածից վիրավորում է ստացել մեջքի հատվածում և տեղափոխվել է հիվանդանոց լուրջ վնասվածքներով»,- գրել է թերթը: