Բավականին սիմվոլիկ է, որ Մոսկվան Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար նշանակեց գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, որը ազգությամբ տաբասարանցի է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:
«Բավականին սիմվոլիկ է, որ Մոսկվան Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար նշանակեց գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, որը ազգությամբ տաբասարանցի է։ Ինչպես հայտնի է տաբասարանցիները հանդիսացել են Աղվանքի թագավորության 26 ժողովուրդներից մեկը։ Երբ կտապալվի Ադրբեջանի թուրքական նախագիծը, ապա կառաջանա այդ տարածքում նոր նախագծի կարիք։ Չի կարելի բացառել, որ Մոսկվան այդ նշանակումով հենց նախանշում է ապագա նախագծի հենքը և շրջանակները․․․»,- գրել է նա: