ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր երեկոյան հանդես կգա ուղերձով:
Այս առնչությամբ ՀՀ նախագահի տարածած հայտարարությունում ասվում է.
«Այս օրերին բոլորս անհանգստություն ու ցավ ենք ապրում, ոմանք՝ բարձրաձայն, ոմանք՝ անձայն, ոմանք՝ ի լուր բոլորի, ոմանք՝ իրենց հոգու ներսում։
Բայց բոլորիս ցավը նույնն է՝ Հայրենիքը:
Կոչ եմ անում լինել սթափ, պահպանել զսպվածություն և զգոնություն:
Այսօր երեկոյան հանդես կգամ ուղերձով»: