Լեռնային Ղարաբաղի շուրջ համաձայնագիրը ձևակերպել ենք մեկ օրում, կռիվ էր գնում ամեն արտահայտության, ամեն ստորակետի համար: Այս մասին Россия 24 հեռուստաալիքի եթերում ասել է է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Հոկտեմբերի 19-20-ին գրեթե ձեռք էր բերվել ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցման համաձայնություն, բայց արդյունքում այն կյանքի չկոչվեց: Լեռնային Ղարաբաղում իրավիճակը նախքան կրակի դադարեցումը ծայրահեղ ծանր էր, արդեն ժամերի հաշվարկ էր տեղի ունենում, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների անցկացումն անհնար էր ժամանակի սղության պատճառով։ Եթե Հայաստանը ԼՂ հարցով ձեռք բերված այս համաձայնությունից հրաժարվեր, դա երկրի համար ինքնասպանություն կլիներ»,- ասել է Պուտինը: