Hraparak.am-ը գրում է․ 

Հայտնի է Արտակարգ իրավիճակների նոր նախարարի անունը։ Հիշեցնենք, որ Ֆելիքս Ցոլակյանը մի քանի օր առաջ հրաժարական տվեց, այսօր տեղեկացանք, որ ԱԻ նախարար է նշանակվում կադրային զինվորական, 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Անդրանիկ Փիլոյանը։ Նկատենք, որ չարդարացան ոմանց կանխատեսումները, որ ԱԻ նախարար է նշանակվելու Արմեն Փամբուխչյանը։

2008 թվականի հունվարի 28-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Անդրանիկ Փիլոյանը պարգևատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համարե 1-րդ աստիճանի մեդալով։

2020 թվականի հուլիսի 7-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Սուրենի Փիլոյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

2018-ի հունիսին ՀՀ նախագահի հրամանագրով՝ գնդապետ Անդրանիկ Փիլոյանը նշանակվել է ՀՀ ՊՆ հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար:

Ավելի վաղ նա զբաղեցնում էր 5-րդ բանակային կորպուսի շտաբի պետի պաշտոնը: