Վարձկանները, որոնք ուղարկվել են Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղում՝ Արցախում կռվելու, դեռ չեն վերադարձել Սիրիա։ Ավելին, լուրեր կան, որ ավելի շատ զինյալներ կտեղափոխվեն տարածաշրջան, Թվիթերի իր էջում գրել է ամերիկացի անկախ լրագրող Լինդսի Սնելը։ «Սիրիացի վարձկանների ընտանիքները չեն պատրաստվում տեղափոխվել Ադրբեջան: Պատկերացրեք այդ ամենի նյութատեխնիկական ապահովումը: Սիրիացի զինյալներին առանց վերահսկողության արգելվում է դուրս գալ: Մեծ մասը բջջային հեռախոս չունի։ SNA- ի՝ Սիրիայի ազգային բանակի աղբյուրները նշում են, որ սիրիացիները դեռ գտնվում են Ադրբեջանում: Խոսակցություններ կան ավելի շատ զինյալների՝ տարածաշրջան ուղարկելու մասին, որոնք երկարաժամկետ հեռանկարում կօգնեն թուրքական բազաներին: Բայց կարող է պարզապես այնպես լինել, որ նրանց ներկայությունը շահավետ լինի Թուրքիայի համար։ Չէ՞ որ նրանք վճարվում են մեկ գլխի համար», - գրել է Սնելը: