Slaq.am-ը գրում է. «Ըստ մեր հավաստի աղբյուրների, դեռևս հոկտեմբերի 19-ին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն արդեն իսկ դիմել է վարչապետ Փաշինյանին՝ օր առաջ կանգնեցնելու պատերազմը՝ հիմնավորելով ուժերի անհավասարությունն ու ռազմաճակատում տիրող իրավիճակը, և այդ օրը, ըստ մեր աղբյուրների, երբ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է հայաստանյան կուսակցությունների ղեկավարների հետ, կուսակցության ներկայացուցիչներին ներկայացրել է Արցախի նախագահի այդ նամակը , և հետաքրքիր է ինչու՞ այդ օրը չկանգնեցրեց պատերազմը Նիկոլ Փաշինյանը և հետաքրքիր է ինչու՞ այդ մասին չեն խոսում՝ այդ հանդիպմանը ներկա եղած և այդ նամակի մասին փաստացի ինֆորմացիա ստացած կուսակցությունների ներկայացուցիչները . ուղղակի կարող ենք փաստել, որ դեռևս հոկտեմբերի 19-ին Հայաստանի վարչապետը ստացել է խնդրանք-նամակ և այդ մասին տեղյակ պահել հայաստանյան քաղաքական ուժերին ՝ պատերազմը կանգնեցնելու, և եթե այդ օրը Հայաստանի վարչապետը կանգնեցներ պատերազմը համենայնդեպս մենք ավելի քիչ թվով զոհեր կունենայինք , իսկ Շուշին էլ կմնար հայկական»: