Տեր-Պետրոսյանի խոսնակի տեքստին նման շոկային արձագանք տալը սխալ է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահագն Ալեքսանյանը․
Նա, մասնավորապես, նշել է․ «Նախընտրական ժամանակահատվածներում Լեւոնը երբեք էլ աչքի չի ընկել պոլիտկոռեկտությամբ։
Ու բայց բացի իր պատկերացրած ժամանակահատվածի գործոնից կարեւորագույն գործոն է նաեւ տոտեմների տոտեմի՝ Լեւոնի միշտ ճիշտ լինելու «ինստիտուտի» առաջ կրակն անմար պահելը։
Ըստ Լեւոնի՝ Լեւոնը միշտ պիտի ճիշտ լինի, իսկ դրա համար անհրաժեշտ պայման է, որ մնացած բոլորը լինեն տգետ, չհասկացող, ազգակործան ու հոգեկան։
Ափսոս, որ չկարողացավ իր պատկերացրած «ճիշտը» լինել այն պահին, երբ այդ «ճիշտ» լինելը ինչ-որ մի նշանակություն ու ազդեցություն ուներ։ Ափսոս, որ Լեւոնը, լինելով պետության նախագահ, չկարողացավ լինել պետության նախագահ, լինելով պետության նախագահ՝ չկարողացավ կատարել պետության նախագահի գործառույթները, չկարողացավ իրացնել իրեն տրված իշխանությունը ու ինքն իրեն ու բոլորիս ազատել իր՝ անկատար անցյալով ճիշտ լինելու բարդույթից։
Անկախ ամեն ինչից Լեւոն Տեր-Պետրոսյանը, այո, կմնա հայ քաղաքական մտքի գագաթներից մեկը, բայց գագաթները եւս ունենում են բարդույթներ, իսկ բարդույթները կործանարար են»։