Հարձակվել են «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության օպերատորի վրա
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները բռնի ուժ են կիրառել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության օպերատորի նկատմամբ, վնասվել է տեսախցիկը։
Ըստ հեռուստաընկերության տնօրեն Գեղամ Մանուկյանի' ոստիկանները նախ օպերատորին նստեցրել են ոստիկանական մեքենան, հետո բաց են թողել։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է օպերատորի աշխատանքը խոչընդոտելու ու լրատվականի դեմ ուղղված քայլը:
«Սա ոստիկանության կողմից խոսքի ազատության դեմ հերթական ոտնձգությունն է, որի հիմքում իշխանությունների կամայականություններն են, լրատվամիջոցներին լռեցնելու համառ փորձերը:
Դիմում ենք միջազգային գործընկեր լրագրողական և իրավապաշտպան կառույցներին տեղի ունեցածը դատապարտելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու կոչով»,- ասված է նախաձեռնության տարածած հայտարարության մեջ: