ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ստեփանակերտի հատուկ նշանակության ջոկատի բժշկական ստորաբաժանումը սկսել է ընդունել առաջին հիվանդներին Լեռնային Ղարաբաղից:
«Տեղի մոտ 70 բնակիչ բժշկական օգնություն է խնդրել Ստեփանակերտում տեղակայված ՌԴ ՊՆ հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման մասնագետներից», - ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ բնակիչների բողոքները հիմնականում կապված են սրտանոթային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների սրման հետ: Բացի այդ, նրանք եկել են նաև ատամնաբուժական օգնություն ստանալու համար: Այս ստորաբաժանման կազմում Ղարաբաղ են ժամանել ավելի քան 100 ռազմական բժշկական մասնագետներ՝ ներառյալ վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-վերակենդանացման մասնագետներ, թերապևտներ և համաճարակաբաններ: