«Իմ քայլը» խմբակցության երկու պատգամավորներ` Վարազդատ Կարապետյանը և Արգիշտի Մեխակյանը, վայր են դրել մանդատները, սակայն, ոչ թե գաղափարական հակասությունների, այլ նոր պաշտոնի նշանակվելու հեռսհար նպատակներով։ Կարապետյանը և Մեխակյանը շուրջ երկու տարի եղել են ԱԺ պատգամավոր, ինչո՞վ են նրանք աչքի ընկել, որ առաջինը շուտով ստանձնելու է Չինաստանում ՀՀ առևտրային ներկայացուցչի, իսկ երկրորդը` Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնը։
 
Դիցուք` Վարազդատ Կարապետյանը ԱԺ նիստերին կողմ է քվեարկել 626 անգամ, դեմ 76, բացակայել է 79 անգամ, տվել 5 հարց, ունեցել 19 ելույթ։ Արգիշտի Մեխակյանը կողմ է քվեարկել 699 անգամ, դեմ 74, բացակայել է 33 անգամ տվել 0 հարց, ունեցել է 1 ելույթ։
 
Երկու պատգամավորներն էլ մշտապես կողմ են քվեարկել այսպես կոչված` թեժ նախագծերին։ Հարկային օրենսգրքի փոփոխություններին, ռազմական դրության մասին նախագծին, աշխատանքանին օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին, վարչական իրավախախտումների մասով նախագծին և այլն։
 
Այսինքն, շուրջ երկու տարվա մեջ երկու պատգամավորներն էլ զբաղված էին ընդամենը մեկ բանով` կառավարության ուղարկած օրինագծերը դակելով, կամ այլ կերպ ասած` կնոպկա սեղմելով։ Հաճախ էլ այս երկու պատգամավորները աչքի էին ընկնում իրենց ռեզոնանսային հայտարարություններով, օրինակ` երբ կորոնավիրուսի համաճարակի արդյունքում և այն պատճառով, որ իշխանությունները համարժեք քայլեր չէին ձեռնարկում, տնտեսությունը սկսեց գահավիժել, Չինաստանում ՀՀ ապագա առևտրային ներկայացուցիչը վստահորեն հայտնում էր, որ պանդեմիան աղետ չէ՝ տնտեսությունը մեկ-երկու ամսից կվերականգնվի: Հոկտեմբեր ամսին էլ՝ պատերազմի ամենա թեժ օրերին, Կարապետյանը դիմել էր գործարարներին` առաջ քաշելով 10 միլիոն դրամի շարժումը և կոչ անելով բարեգործություն անել: Մի դեպքում, երբ այդ նույն ամիս պատգամավորներին կրկին բաժանվում էին պարգևավճարներ և դեռ հայտնի չէ ժ՝ որ պատգամավորներն են այդքան առատաձեռն գտնվել և իրենց բաժին պարգևավճարը փոխանցել բանակի կարիքները հոգալուն:
 
Արգիշտի Մեխակյանի բուռն պատգամավորական գործունեության մասին համանցացում երկար փնտրտուքները նույնպես որևէ արդյունքի չհանգեցրին: Վերջինիս մասին հիշատակվել է միայն ԱԺ պատգամավորի մանդատը վերցնելիս, Նոր Գեղիում խնձորի փառատոնին մասնակցելիս և մանդատը վայր դնելիս: Մեխակյանը նաև ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ է, բայց այստեղ էլ աչքի չի ընկել որևէ նախաձեռնությամբ:
 
Հետևաբար, հարց է առաջանում` այդ ո՞ր մասնագիտական արժանիքների համար են այս պատգամավորները տեղափոխվում այլ, ոչ պակաս կարևոր պաշտոնների։ Իսկ պատասխանը պարզ է` Իմքայլականները մեկը մյուսի հետևից լքում են ֆրակցիան, ոմանք նաև կուսակցության շարքերը՝ չցանկանալով կիսել Նիկոլ Փաշինյանի ապազգային գործունեության հետևանքով առաջացած իրավիճակի համար պատասխանատվությունը: Հետևաբար, Փաշինյանն էլ իր հերթին ջանում է շահագրգռել յուրայիններին դուրս գալուց առնվազն վայր դնել մանդատը՝ խոստանալով ավելի անշառ աշխատանք, կամ օրինակ` աշխատանք արտերկրում, ինչպես դա եղավ Վարազդատ Կարապետյանի դեպքում: Վերջինս, թեև մասնակցել է խմբակցության հակասահմանադրական օրինագծերի ընդունմանը, միևնույն է հաջողությամբ կլքի երկիրը, դեռ մի բան էլ կստանա նոր աշխատանք: