Բուլղարական «Вместе в 21 веке» 15-րդ միջազգային փառատոնի շրջանակում Երևանի պետական կամերային երգչախումբը և կոմպոզիտոր Վիլլի Վայները արժանացել են մրցանակների։ Այս մասին տեղեկանում ենք Կամերային երաժշտության ազգային կենտրոնի ֆեյսբուք-ի պաշտոնական էջից։
«Այս տարի իրադարձությունն անցկացվել է առցանց ձևաչափով, մասնակցել են ավելի քան 39 երկրի ներկայացուցիչներ:
Փառատոնի ամենաբարձր՝ Գրան պրի մրցանակին արժանացել է Երեւանի պետական կամերային երգչախումբը եւ կոմպոզիտոր Վիլլի Վայները:
Առանձնահատուկ շնորհավորում ենք երգչախմբին և Վայներին՝ դժվարին իրավիճակներում մշակութային խրամատը պահելու և երկրին մրցանակներ բերելու առթիվ: Մաղթում ենք նորանոր ձեռքբերումներ», - ասվում է գրառման մեջ։