Գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի մուտացիա, որի հանդեպ իմունիտետ ձեռք բերել հնարավոր չէ, հաղորդում է Nature-ը։
Ֆրեդ Հաթչինսոնի քաղցկեղի հետազոտման կենտրոնը քարտեզագրել է COVID-19֊ի բոլոր հնարավոր մուտացիաները։ Պարզվել է, որ մի շարք մուտացիաներ այնպես են զարգացել, որ անընկալունակ են վիրուսի դեմ իմունիտետի հանդեպ։ Այս մուտացիաներից մեկը վիրուսը քողարկում իմունիտետի ամբողջ կոկտեյլից, իսկ ոմանք էլ ընտրովի տարբերակով են խուսափում երեք հակամարմիններից մեկից: Վիրուսի այս մուտացիան առավել տարածվել է Դանիայում և Նիդերլանդներում։