Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը գրել է.

«2,5 տարի Հայաստանի ազգային ժողովը բռնազավթած, ամբողջությամբ թուրքական շահեր սպասարկող «իմ քայլը» խմբակցությունը, այսուհետ ինձ համար՝ թուրքական քայլ խմբակցությունը, այսպես կոչված մարտիմեկյան հնարովի դատավարության շրջանակներում անմարդկային հոգեբանական կտտանքների ենթարկելով Արցախի հերոսներ Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Արցախյան հաղթանակի, բանակաշինության գործում իրենց անուրանալի ավանդն ունեցած ռազմաքաղաքական գործիչների, երկիրը տանում էր կանխամտածված պարտության։

Մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման փառավոր հաղթանակի տոնին, հերթական դատը նշանակելով ՝ Հայաստանում թուրքական քայլ խմբակցությունը այդ օրն արդեն հանձնեց Շուշին իրենց եղբայր թուրքերին։

ՀՀ ազգային ժողովում թուրքական քայլ խմբակցությունը իր ղեկավարի հետ միասին ամբողջությամբ պատասխանատվություն պետք է կրի զոհված 5000 քաջ հայորդիների, 10000-ից ավելի վիրավորների, հաշմանդամ դարձած մեր տղաների և աշխարհասփյուռ հայ ժողովրդին հոգեխանգարմունքի հասցնելու համար։ Անվերապահորեն պետք է կանգնի համահայկական դատարանի առջև և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվություն կրի իր գործած ազգադավ համաձայնությունների և հանցագործությունների համար»։