ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջող ցուցարարների անհնազանդության բողոքի ակցիան ավարտվեց: Ակցիայի մասնակիցները փորձում էին փակել Երևանի մի շարք փողոցներ և կաթվածահար անել երթևեկությունը, սակայն ոստիկանության ծառայողներն ազատեցին ճանապարհը ցուցարարներից:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից ասացին, որ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար ոստիկանության բաժին է բերման ենթարկվել 37 ցուցարար, այդ թվում՝ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ու ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ցուցարարներին ասաց, որ ամենօրյա ռեժիմով իրականացնելու են քայլերթ, որով և կարճ ժամանակում հասնելու են իրենց նպատակին՝ վարչապետի հրաժարականին: