ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովն այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ռուս խաղաղապահ ուժերի 23 դիտորդական կետերի տվյալների համաձայն, հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուս զինվորների վերահսկողության տակ իրենց բնակության վայրեր են վերադառնում տեղաբնակները, մեկ օրում Հայաստանի Հանրապետության տարածքից Արցախ է ժամանել 569 մարդ: Մինչ օրս վերադարձածների թիվը 37 հազար է:
Վերականգնվել է 16 կմ էլեկտրագիծ, 48 էլեկրասյուն, 31 տրանսֆորմատորային ենթակայան, կապի 15 կմ կապուղի: Ավարտվել են ևս մեկ կրթօջախի վերականգնման աշխատանքները, Ստեփանակերտի թիվ 5 դպրոցը շուտով կընդունի իր աշակերտներին»: