Մենք հակաօդային ուժ չենք ունեցել, 6 հատ ՏՈՌ ենք ունեցել, որից չորսը խփվել է։ Ամսի 2-ին ևս 4 հատ տվել են, որը կարող էր պահել 40-45 կիլոմետր տարածք, ոչ ավելի։ Բայց ես ասացի՝ գիծը դարձել էր 470 կիլոմետր։ Հակաօդային ուժերը զրո էին։ Հիմա ասում են՝ զենք կար, Հայաստանը չի տվել։
Ես ասում եմ՝ Հայաստանն ինչ ուներ-չուներ, տվել է։ Այն բոլոր հեքիաթները, որ մենք զենք ունեցել ենք, ճիշտ չէ։ Չենք ունեցել։ Հասկանալի պատճառներով Ռուսաստանը պարտավոր էլ չէր մեզ զենք տալ, մենք պիտի դրանք ժամանակին գնեինք։ Ոչ մեկը պարտավոր չէր, պիտի ունենայինք։ Եթե զենք չունենք, մեր ժողովրդին մսաղացի տակ մտցնենք, որ ի՞նչ անենք»,- «Մերոնք» հարթակին տված հարցազրույցում ներկայացրել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։