Տղամարդը, որը ոստիկանության կողմից վիրավորվել Է այն բանից հետո, երբ սկսել Է կրակել Նյու Յորքի տաճարի մերձակայքում, հիվանդանոցում մահացել Է:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է New York Post-ը:
Վիրավոր կասկածյալը Mount Sinai Morningside հիվանդանոց Էր տեղափոխվել օրհասական վիճակում, ավելի ուշ բժիշկներն արձանագրել են նրա մահը, հաղորդել Է հրատարակությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների:
Միջադեպը տեղի Է ունեցել սուրբծննդյան համերգից հետո՝ աստիճանների վրա:
«Մարդիկ նոր Էին սկսել հեռանալ տոնական միջոցառումից, երբ կասկածյալը կրակ Է բացել»,-թերթին պատմել Է պատահարի ականատեսը: Հրատարակության աղբյուրները հայտարարում են, որ տղամարդու աջ ձեռքին եղել Է արծաթագույն ատրճանակ, իսկ մյուսին՝ սեւ: Այլ ԶԼՄ-ների տվյալներով՝ կրակողը զինված Է եղել հրացանով: New York Post-ի զրուցակիցը Նյու Յորքի ոստիկանության դեպարտամենտում հայտնել Է, որ տղամարդը կրակել Է օդ եւ ոստիկանության կողմը: Ոստիկանության աշխատակիցները նրան վիրավորել են գլխից:
Ոստիկանությունը հայտարարել Է, որ, բացի հարձակվողից, ոչ ոք չի վիրավորվել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: