Ռազմական դրության մեջ գտնվող, պետության սահմանները վտանգված երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամը 18։30-ի սահմաններում շտապել է դուրս գալ կառավարության շենքից՝ չհանդիպելու իր հրաժարականը պահանջող ժողովրդական լայն զանգվածներին։

Նա մեկ տասնյակից ավելի ոստիկանական և պահակային ծառայություն իրականացնող մեքենաների, զինված անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ շտապել է կառավարական առանձնատուն։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ բազմահազարանոց երթի մասնակիցները Արաբկիր վարչական շրջանից երթով շարժվել են դեպի Կենտրոն՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երթի մասնակիցներին իրենց պատուհաններից ողջունել են բնակիչները՝ ծափահարություններով, ինչպես նաեւ վարորդները՝ ձայնային ազդանշաններով։

Ու մինչ ժողովուրդը կհասներ Հանրապետության հրապարակ՝ Նիկոլ կառավարությունից դիմել է փախուստի։