Վաղը Գարեգին Նժդեհի հրապարակում հավաքվում ենք ժամը 18.30-19.00-ն՝ ջահերով ու մոմերով, շարժվելու ենք մեր պայքարի, մեր հաղթանակների, ցավոք նաեւ մեր պարտության սրբավայր «Եռաբլուր»: Լինելու է լուռ հիշատակի, մեր հերոսների հիշատակի խնկարկման երեկո: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ընդդիմության կազմակերպած «Արժանապատվության երթի» ավարտին Ֆրանսիայի հրապրակում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը:

«Շաբաթ օրը Ազատության հրպարակում ժամը 15.00-ին լինելու է կարճատեւ հանրահավաք, որից հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մտուցվելու է հոգեհանգստյան կրգ՝ ի հիշատակ մեր բոլոր նահատակների, հերոսների»,- հավելեց նա:

Մանուկյանի խոսքով' երեքշաբթի ժամը 12-ից ողջ երկրով հայտարարվելու է գործադուլ, դասադուլ:

«Երեքշաբթի ժամը 12-ին Հանրապետության հրապարկում լինելու է այն վճռական հեռացման պահանջը, որից հետո Հայաստանը դառնալու է առացն Նիկոլ Հայաստան»,-ասաց նա:

Այս ելույթով էլ այսօրվա «Արժանապատվության երթն» ավարտվեց: