Սյունիքի մարզպետարանը հաղորդագրություն է տարածել, որում ասված է.
«Համացանցում տարածվող «Կապանցիներն այրում են իրենց տները» վերտառությամբ տեսանյութի կապակցությամբ հայտնում ենք, որ տեսանյութում երևացող շինությունը Կապան համայնքի վարչական տարածքում չի գտնվում։ Կոչ ենք անում չտարածել խուճապ առաջացնող տեղեկատվություն»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը գրել էր.
«Ծուխը տեսնու՞մ եք բլրի տակ: Կապանում մարդիկ իրենց տունն են վառում: Իսկ այդ բլուրների վրա կնստեն ադրբեջանցիները ու քաղաքը կառնեն իրենց ափի մեջ»: