Նիկոլ Փաշինյանը պատերազմը կարող էր ավելի վաղ կանգնեցնել, բայց կանգնեցրեց այն պահին, որ մենք ունենանք ամենամեծ կորուստը: Այս մասին այսօր հանրահավաքի ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ միաժամանակ նշելով, որ ինքը՝ Փաշինյանն էլ ունեցավ այդ կորուստը:
«Փաշինյանը դուրս գալիս նույնն է անելու. նա դուրս կգա այն պահին, երբ ամենամեծ վնասը կբերի մեր պետությանը: Դա բնավորություն է, խասյաթ է, մեզանից է կախված, որ էդ պրոցեսը արագացնենք: Նա կոչ արեց հեռուստացույցի մոտ նստած տաք մարդկանց՝ այս պայքարը նաև ձեզ համար է, ձեր երեխաների համար, միացեք, և միասին կհաղթենք»,- ասաց նա: