Երեւանի Մամիկոնյանց (Ֆուրմանով) եւ Արամ Խաչատրյան փողոցները իրար կապող նոր փողոց կկառուցվի: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«ՀՀ կառավարությունն այսօր ըստ էության հաստատեց ծրագիրը:
Նոր ճանապարհահատվածը կառուցելու համար անհրաժեշտ, հանրային գերակա շահ ճանաչվող տարածքում գտնվող գույքերի օտարման նախնական արժեք ունենալու համար անկախ գնահատողի կողմից կատարվել է տարածքի ուսումնասիրություն, առկա գույքերի գույքագրում և հաշվարկ:
Ծրագրի իրականացմամբ, զուգահեռ տրանսպորտային հաղորդակցուղով հնարավորինս կթեթևացվի Կոմիտասի պողոտայի երթևեկությունը, ինչպես նաև կբարելավվեն թաղամասի տարհանման ելքերը»,- նշել է Հակոբ Կարապետյանը: