Այսօր ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի պրոֆեսորական կազմը ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից շատ կոնկրետ գործողություններ պահանջեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդեւանյանը:
«Տեղեկացնում եմ, որ նշված դիմում-հայտարարությանը կարճ ժամանակահատվածում արդեն իսկ միացել են 68 իմ հարգարժան գործընկեր փաստաբաններ (գործընթացը շարունակական է), այդ թվում փաստաբաններ որոնք իրավապահ համակարգում աշխատելու լուրջ փորձ ունեն»,- գրել է Վարդեւանյանը եւ հավելել, որ Գլխավոր դատախազին հասցեագրված հայտարարությունը տարածել են ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի այնպիսի դոկտոր-պրոֆեսորներ՝ որոնք հեղինակել են օրինակ՝ «Քրեական իրավունք» ընդհանուր եւ հատուկ մասեր մենագրությունը, որից օգտվում են բոլոր քննիչները եւ դատախազները, այդ թվում՝ Գլխավոր դատախազը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ 20 իրավաբան-գիտնականներ՝ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու հանրային պահանջով դիմել են գլխավոր դատախազին: