ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմենակ Խաչատրյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալ:
Որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:
«Արմենակ Վարուժանի Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ: