Թուրքագետ Վարուժան Գեղամյանը Տելեգրամի իր ալիքում գրել է.
«Այս նկարում տեղադրված վահանակի վրա գրված է «Բարի գալուստ Ադրբեջան»։ Այս լուսանկարն արվել է քիչ առաջ, Սյունիքի մարզում՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի վրա։
Սա իրականություն է։
Կարող եք ինքներդ նստել մեքենան ու հասնել, ձեր աչքով տեսնել։ Սյունիքի Որոտան համայնքի մի մասը ՀՀ իշխանությունները ճանաչել են որպես Ադրբեջան, հետևաբար ադրբեջանցիներն էլ գործնականորեն դա ապացուցում են։ Ուզենան, վաղը էդտեղ մզկիթ կկառուցեն, կամ էլ կբացեն «Հ. Ալիևի նոր մշակութային կենտրոնը Զանգեզուրում» (կատակ չեմ անում, իրենք ամեն ինչ անելու են՝ մեզ մեր հողերից հանելու համար)։
Հաշվի առնելով այն, թե ինչ հանգստությամբ է ՀՀ ներկայիս ղեկավարությունը զիջում Սյունիքում մեր տարածքները (նույնիսկ որոշ հպարտությամբ նշելով, որ զիջումներով ապահովվում է ՀՀ անվտանգությունը թղթի վրա), ապա ցավով պիտի տեղեկացնեմ, որ մոտակա ժամանակներում մենք ադրբեջաներենով այպիսի ճանապարհային վահանակներ կարող եք տեսնել նաև Արարատի մարզ-Վայոց Ձորի սահմանային հատվածում և Տավուշում։
Մենք ձևացնում ենք, թե ոչինչ չի եղել։ Որոշները նույնիսկ արտահերթ ընտրությունների կոչ են անում, կարծես ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում ու պետք է պարզապես ընտրություն անել։ Մինչդեռ կատաստրոֆան, որ տեղի է ունեցել, դեռ լիարժեք չի ավարտվել։ Անկումը շարունակվելու է։ Ու ընտրությունը մեկն է՝ փրկել պետությունը, թե ոչ»։