«Այսօր հիմնականում ընթացիկ հարցերի քննարկման համար ենք այստեղ, կարևոր է հատկապես գերիների հարցը, գոնե մեզ անուն ասեն, թիվ ասեն, գերիների մե՞ջ փնտրենք, թե՞ անտառներում, որդուցս ութսուն օր է՝ լուր չունեմ, չի զանգել, ենթադրյալ գերի է։ 44 վերադարձած գերիներից են հայտնել, որ տղայիս վիրավոր են տեսել, Կարմիր Խաչն ասում է՝ տեսանյութ բերեք, սակայն իմ երեխան ոչ մի տեսանյութում չկա, իմ տղեն չի գնացել Ալիևի հետ նկարվի, որ տեսանյութը տանենք»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող զինծառայողի մայրը և հավելեց՝ տանը նստել չեն կարողանում, այստեղ են գալիս հույսի հետևից։