ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, որը նախօրեին հայտարարել է խմբակցությունից դուրս գալու մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նման բան չի եղել և որպես կանոն իմ խնդիրներին մասնակից չեմ դարձնում որևէ մեկին և չունեմ սովորություն անհանգստացնելու կամ ծանրաբեռնելու իմ շրջապատին և ինձ սիրող ու գնահատող մարդկանց:
Ինձ հետ ամեն ինչ կարգին է, ես ապրում եմ նույն կերպ՝ ինչպես միշտ:
Ներողություն եմ խնդրում զանգերի մեծ մասին չպատասխանելուս համար:
Ես իմ երկրում երբեք չեմ վախեցել, չեմ վախենում, չեմ էլ վախենալու:
Պապս կասեր «Դավեն նստողը կուզեկուզ ման չի գա»: