ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2019 թ. թողարկված արծաթե հուշադրամը՝ նվիրված աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր և երաժշտագետ Կոմիտասի ծննդյան 150-ամյակին, Ռուսաստանի Դաշնությունում անցկացված «Դրամների համաստեղություն-2020» 14-րդ միջազգային մրցույթում՝ զբաղեցնելով 3-րդ տեղը «Տարվա հուշադրամը» անվանակարգում։ Այս մասին հայտնեցին ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Հուշադրամի էսքիզների հեղինակներն են՝ Վարդան Վարդանյանը (դիմերես) և Էդուարդ Կուրղինյանը (դարձերես):
Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
«Դրամների համաստեղություն-2020» մրցույթին մասնակցելու հայտով են դիմել 26 կազմակերպություն 17 երկրներից՝ ներկայացնելով 2019 թ․ թողարկված 159 հուշադրամ։
Հաղթող հուշադրամներն ընտրվել են միջազգային ժյուրիի քվեարկության արդյունքներով:
Մրցույթի նյութերին կարող եք ծանոթանալ www.gold10.ru կայքէջից։