«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը, ում որդին զոհվել է Արցախյան երկրորդ պատերազմում, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մեն.... հարցերիս չես պատասխանում, իսկ դրանք գնալով շատանում են.... Երեկ Սարդուրս տխուր,տխուր աչքերով ու շշուկով ասում էր.« Նան, գիտե՞ս, ես Աստված պապիկին խնդրել եմ, որ պապայիս առողջ պահի, որ կարողանա էդքան շատ թուրքերին սպանի ու գա.....չեմ ուզում՝ պապաս էսքան ուշ գա....»
Ես պատասխան չունեմ, Մեն, ինչքան սեղմեմ գրկիս մեջ, որ արցունքներս չտեսնի..... իմ անխիղճ Մեն..... գոնե Սարդուրիդ խղճայիր...»: