ՈՒՆԵՍԿՕ-ի մեծ հովանավոր, «քաղաքակիրթ և մշակութասեր» Ադրբեջանի Հանրապետության մշակույթի նախարար Անար Քերիմովը կատարել է «դարի բացահայտումը», իր Թվիթերում հրապարակել է մի լուսանկար՝ իբր Աղդամի Շահբուլաղ բերդից և գրել. «Սա Շահբուլաղ բերդն է վերջերս ազատագրված Աղդամում, որը կառուցվել է Ղարաբաղի Փանահ Ալի խանի կողմից 1752 թվականին: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրում է ՀՃՈՒՀ փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը:

 

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեծ հովանավոր, «քաղաքակիրթ և մշակութասեր» Ադրբեջանի Հանրապետության մշակույթի նախարար Անար Քերիմովը կատարել է «դարի բացահայտումը», իր թուիթերյան էջում հրապարակելէ մի լուսանկար` իբր Աղդամի Շահբուլաղ բերդից և գրել. «Սա Շահբուլաղ բերդն է վերջերս ազատագրված Աղդամում, որը կառուցվել է Ղարաբաղի Փանահ Ալի խանի կողմից 1752 թվականին: Շահբուլաղը ճանաչվել է որպես լավագույն ճարտարապետական պաշտպանական շինություններից մեկը: Հայկական օկուպացիայի ընթացքում ենթարկվել էր փոփոխության` պատի մեջ խաչ էր տեղադրված»: