Կապիտոլիումի գրոհից հետո կալանավորված 53-ամյա ամերիկացի Քրիստոֆեր Սթենթոնը ինքնասպանություն է գործել, գրում է Meduza-ն: Նա այն մարդն է, ով ներխուժել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գրասենյակ, նստել աթոռին՝ ոտքերը սեղանին դրած, հրապարակել նրա աշխատավայրի լուսանկարը և հափշտակել նոութբուքը: Տղամարդու դիակը հայտնաբերել է կինը՝ Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգություններից երեք օր անց՝ տան նկուղում: Ըստ դատաբժշկական փորձագետների՝ Սթենթոնը մահացել է կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքից: Նրա տանը հայտնաբերվել է երկու հրացան: Նա բանկում աշխատել է որպես մենեջեր: Նրան մեղադրանք էր առաջադրվել Կապիտոլիումի տարածք ապօրինի մուտք գործելու փորձի և Վաշինգտոնում սահմանված պարետային ժամը խախտելու համար: Տղամարդուն սպառնում էր 1000 ԱՄՆ դոլարի տուգանք կամ վեց ամսվա ազատազրկում: Միևնույն ժամանակ, Սթենթոնի հարազատները կասկածում են, որ նա կարող էր ինքնասպան լինել՝ նման պատժի սպառնալիքի պատճառով:

Նույն օրը՝ հունվարի 9-ին, Կապիտոլիումի ոստիկանության սպա 51-ամյա Հովարդ Լիբենգուդին, ով մասնակցել էր հարձակման ճնշմանը, նույնպես մահացած էին գտել:

Ընտրությունների արդյունքների հետ ԱՄՆ պաշտոնաթող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների անհամաձայնության պատճառով Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների ֆոնին սպանվեց հինգ մարդ, այդ թվում'մեկ ոստիկանի, որը մահացավ քաշքշուկի հաջորդ օրը՝ հունվարի 7-ին: