«Մակաբույծները» ֆիլմի ռեժիսոր Պոն Չժուն Հոն կգլխավորի Վենետիկի 78-րդ կինոփառատոնի ժյուրին. այն կանցկացվի 2021թ.-ի սեպտեմբերի 1-ից մինչեւ 11-ը։ Variety-ի հաղորդմամբ՝ նա կդառնա հարավկորեացի առաջին կինեմատոգրաֆիստը, որն ընտրվել է այդ պաշտոնի համար։
«Վենետիկի միջազգային կինոփառատոնը երկար եւ բազմազան պատմություն ունի, եւ ինձ համար մեծ պատիվ է այս կինեմատոգրաֆիստական հիասքանչ ավանդույթի մաս դառնալ,- պաշտոնական հայտարարությունում նշել է Պոն Չժուն Հոն։ - Որպես ժյուրիի նախագահ եւ որ ավելի կարեւոր է՝ որպես իրական կինոսեր՝ ես պատրաստ եմ ցույց տալ հիացմունքն ու ծափահարել բոլորին ֆիլմերին, որոնք կհայտնվեն ծրագրում։ Ես լի եմ անկեղծ հույսով եւ անհանգստությամբ»։