2․5 տարի առաջ Հայաստանում իշխանության եկան մի խումբ անձիք, որոնք իրենց գործունեության արդյունքում հետևողականորեն թուլացրեցին մեր ազգային դիմադրողականությունը, քայքայեցին բանակը, երկիրը հասցրեցին պատերազմի։ Այս մասին գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Այսօր մեր երկիրը գտնվում է ծանր վիճակում։ Նոյեմբերի 9-ից հետո ստեղծվեց Հայրենիքի փրկության շարժումը, և մեր պայքարը հայրենիքը փրկելու համար է։ Դրա առաջին քայլն այսօրվա դավաճան իշխանության րոպե առաջ հեռանալն է։ Այսօր Հայաստանում կա իշխանություն, որն ի վիճակի չէ պաշտպանել մեր պետութան շահերը, իրավունքները։ Կառչել են աթոռից, պոկ չեն գալիս և հետևողականորեն մեր պետությունը տանում են դեպի կործանման»,-ասաց Սաղաթելյանը։
Նա նշեց, որ այսօր պետության մասին մտածող յուրաքանչյուր քաղաքացու թիվ մեկ խնդիրը փողոց դուրս գալն ու իշխանություններին հեռացնելն է։