Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել է ամեն շաբաթ կորոնավիրուսից հարյուր հազար մարդու հնարավոր մահվան մասին, գրում է «Ռոյթերս» գործակալությունը:

«Ներկայումս համաճարակաբանական իրավիճակը դինամիկ և անհավասար է զարգանում, ապագայում այն կարող է բարդանալ»,- հայտարարել է ԱՀԿ արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը:

Նշվում է, որ այժմ մահվան դեպքերի ավելի քան 47 տոկոսը բաժին է ընկնում Հյուսիսային եւ Հարավային Ամերիկային, եւ հեռանկարում, կանխատեսումների համաձայն, ցուցանիշը կարող է աճել:

Եվրոպայում, կազմակերպության ակնկալիքով, իրավիճակը կայունանում է, սակայն մահացությունը կմնա բարձր մակարդակի վրա։
ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 94 միլիոնը: Մահացել է ամբողջ ընթացքում ավելի քան երկու միլիոն մարդ։