Չինացի գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսի դեմ հակամարմինները կրկնակի վարակվելու պարագայում 100%-ոց պաշտպանություն չեն հանդիսանում: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակված են National Science Review ամսագրում:

 

Ինչպես փորձագետներին հաջողվել է պարզել, կրկնակի վարակման դեպքերը կապված են SARS-CoV-2 վիրուսի նոր տարբերակի հետ, որն ունի նախորդից տարբեր գենետիկ կառուցվածք:

Գիտնականները նշում են, որ այս երևույթի պատճառը հարուցչի նկատմամբ T-բջջային արձագանքի անբավարարությունն է:

 

Ուսումնասիրված կրկնակի վարակման դեպքերի շարքում ապաքինման և վարակման միջև ժամանակահատվածը կազմել է 19-ից 57 օր: COVID-19-ով կրկնակի վարակված հիվանդները երբեմն հիվանդությունն ավելի հեշտ չեն տարել, քան առաջին անգամ: