Այսօր տեղի ունեցավ Արմեն Աշոտյանի ասուլիսը, որի ժամանակ նա ասաց, որ ՀՀ արտգործնախարարությունը խնդրում էր Իրանին, որ ընդուներ ՀՀ ԱԳՆ-ին, իսկ իրանցիներն էլ, ունենալով իրենց օրակարգը, այց չէին տալիս ՀՀ արտգործնախարարությանը. «Բացառապես մեր բանակի և մեր տղերքի շնորհիվ է, որ մենք 44 օր դիմացել ենք: Կոմունիկացիաների վերաբացման եռակողմ հայտարարությունը կյանքի կոչվեց սրանց օրոք, որոնք ունակ չեն պաշտպանելու մեր շահերը »,- ընգծեց Արմեն Աշոտյանը:
Վերջինս նշեց, որ ամոթ է, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս ՀՀ վարչապետի պաշտոնն է զբաղեցնում. «Ինտելեկտս ամեն անգամ ցավում է, երբ ես պետք է արձագանքեմ այդ տհաս դավաճանին: Սերժ Սարգսյանը մի քանի անգամ շատ հստակ բանաձևել է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. սա է մեր կարգավորման բանաձևը: Լինելով փոխզիջումներին կողմնակից կողմ՝ Հայաստանը մշտապես կարողացել է պնդել ու հասնել նրան, որ Արցախի ինքնորոշման իրավունքը ամրագրված է եղել որպես հիմնարար սկզբունք: Շատ վատ է, որ ՀՀ գլխին իջավ մի արհավիրք, որին թվում էր, որ Արցախը գլխացավանք է, որից ամեն գնով պետք է շուտ ազատվել: Բանակցությունները կարող էին տևել 20 տարի, 3 տարի, 100 տարի, բայց եթե պետք է պաշտպանել հայրենիքը, չի կարելի հոգնել, եթե դու դավաճան չես և չես եկել խուրդելու քո հայրենիքը »,- ասաց Աշոտյանը: