ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Փախստականների և միգրանտ երեխաների ու երիտասարդների հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Տաթևիկ Հայրապետյանը ելույթ է ունեցել Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում:
«Հարգելի գործընկերներ, այս զեկույցի շրջանակներում, երբ մենք խոսում ենք կանոնակարգերի և ընթացակարգերի մասին, ես ցանկանում եմ մեկ հարց տալ մեզ բոլորիս. ի՞նչ անել, երբ անդամ երկիրը տարիներ շարունակ ստորադասում է մարդու հիմնարար իրավունքները: Մենք ականատես ենք եղել, թե ինչպես է Ադրբեջանը օգտագործել «խավիարային դիվանագիտությունը»՝ թաքցնելով բռնապետական իրականությունն ու մարդու իրավունքների խախտումները:
Մենք զեկույցներ ենք ունեցել այդ թեմայով: Մարդը, որը ղեկավարում է երկիրը մոտ երկու տասնամյակ՝ ճնշելով բոլոր ընդդիմադիր գործիչների և ձերբակալելով նրանց: Այդ երկրի ներկայացուցիչները, որոնցից ոմանք անգամ նստած են այս դահլիճում, կաշառում էին եվրոպացի որոշ պաշտոնյաների և անգամ վտանգում ԵԽԽՎ-ի հեղինակությունը:
Բոլորս հիշում ենք Լուկա Վոլոնտեի դեպքը: Վերջինս դատապարտվեց չորս տարվա ազատազրկման ադրբեջանցի պաշտոնյաներից կաշառք վերցնելու համար: Վոլոնտեն այսբերգի գագաթն է ընդամենը, խնդիրը շատ ավելի խորն է: Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանա-թուրքական համատեղ ագրեսիան, որն ուղեկցվում էր պատերազմական հանցագործություններով, ռուսական կողմի միջնորդությամբ արյունահեղությունն ավարտված է, սակայն հրադադարի հայտարարության ստորագրումից երկու ամիս անց Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին:
Խնդրի լրջությունը հասկանալու համար մեկ օրինակ բերեմ: ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց է կիրառել մի խումբ ռազմագերիների վերաբերյալ՝ պահանջելով Ադրբեջանից ներկայացնել համապատասխան տեղեկություն: Չորս օր անց ռազմագերիներից մեկը դաժանաբար սպանվում է: Սա աննախադեպ է և մարդու իրավունքների կոնվենցիայի կոպիտ խախտում է:
Որպես կին պատգամավոր՝ ես նաև ցանկանում եմ շեշտել, որ կին գերի ևս կա, ով պահվում է Ադրբեջանում: Իմ հայրենակից Մարալ Նաջարյանի միակ մեղքն այն է, որ նա հայ է և հաց էր տանում զինվորներին, որոնք պաշտպանում էին Արցախի խաղաղ բնակչությանը: Հարգելի գործընկերներ, այս քննարկումը արժեքների մասին է. ԵԽ անդամ երկիրը խախտում է մարդու հիմնարար իրավունքներն ու միջազգային իրավունքը, և ես ուզում եմ հարց տալ՝ ի՞նչ անել դա կանխելու համար»,- ասել է Հայրապետյանը:
ԵԽ անդամ երկիրը խախտում է մարդու հիմնարար իրավունքներն ու միջազգային իրավունքը. Տաթևիկ Հայրապետյան
23:12 - 26.Հունվար.2021
Առաջարկում ենք նաև
05/08/22 15:19
Որևէ մեկը իրավունք չունի պահանջելու Արցախի ժողովրդից հրաժարվել իր ինքնապաշտպանության իրավունքից․ Արցախի ՄԻՊ
21/02/22 23:44
Ջոնսոնը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչումը խախտում է միջազգային իրավունքը
15/11/21 20:45
ԱԽ-ի այսօրվա հայտարարությունը խախտում է Սահմանադրության և մարդու իրավունքների միջազգային պահանջները. ՄԻՊ
14/07/20 22:30
Ադրբեջանի կողմից հայկական գյուղերի հրետակոծումը առնվազն խախտում է միջազգային իրավունքի նորմերը. Ռոբերտ Հայրապետյան
10/05/20 19:32
Մի՛ վախեցեք ավարտել արտակարգ դրությունը ու վերանշանակե՛ք ձեր հակասահմանադրական հանրաքվեն. Ռուբեն Մելիքյան
06/02/15 22:00
Բերձորում խախտվել են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները. Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը. (տեսանյութ)
16/05/14 14:27
Ադրբեջանը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը, իսկ մենք դրան մատների արանքով ենք նայում
21/02/24 14:30
Ադրբեջանական մեդիա տիրույթում հիստերիա է․ Տաթևիկ Հայրապետյան
19/02/24 13:55
Ամերիաբանկը միանալու է Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբին որպես ինքնուրույն լիիրավ անդամ
26/01/24 15:40
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության կոչը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին
27/06/23 14:00
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպությունները պահանջում են ազատել հայ ռազմագերիներին. ԱԳՆ խոսնակ
Ամենադիտված
Լրահոս
16:04
Զերծ մնացեք սեռական բռնության ենթարկված անձին, առավել ևս՝ երեխային վերաբերող տվյալներ հրապարակելուց. Աբրահամյան
12:45
Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով
12:23
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը Վիլնյուսում ընդունել է Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն
09:50
«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»
09:41
Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»
08:45
Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»
08:05
«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»
19:09
Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում
17:07
Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել է Ռուսաստանի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը. Հաջիև
16:08
Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է մոտ 31 հատ հակատանկային ական. ժամանել են սակրավորները
13:38
Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի կրակային պատրաստության քննությանը