«Ինձ համար լրիվ անհասկանալի է Նիկոլ Փաշինյանի տրամաբանությունը»,- այս մասին հայտարարել է Նորագույն երկրների հետազոտման կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ալեքսեյ Մարտինով:
«Նա ասում է, որ ինձ պետք է հեռացնի ժողովուրդը, թե չէ' չեմ հեռանա։ Ժողովուրդը վերջին անգամ պաշտոնից երկրի ղեկավարին հեռացրել է Աֆրիկյան երկրում' Գամբիայում։ Ի՞նչ է նշանակում ժողովուրդը հեռացնի։ Դու եկել ես իշխանության մի վիճակում, որի ժամանակ Հայաստանը փաստացի հսկել է Արցախը և 7 շրջանները։ Քո վարչապետության ընթացքում իրավիճակը գլխիվայր շուռ է եկել։ Հայաստանը այլևս չի հսկում Արցախը և 7 շրջանները։ Բա՞ եթե դա ինքնակամ հեռանալու պատճառ չէ, այդ դեպքում ի՞նչն է քո համար ինքնակամ հեռանալու պատճառ։ Մեղմ ասած' անտրամաբանական է»,- ասել է Մարտինովը: