Համացանցում շրջանառվում է այն տեղեկությունը, որ Նիկոլ Փաշինյանի՝ Արարատի մարզ կատարած այցի ընթացքում եռակողմ հանդիպում է տեղի ունեցել մարզպետ Ռազմիկ Թևոնյանի, Նիկոլ Փաշինյանի եւ Արարատի մարզի գնդի հրամանատարի միջև, որի ընթացքում քննարկվել է Տիգրանաշեն գյուղի (Քյարքիի) հետագա ճակատագրի հարցը, մասնավորապես այն, որ վարչապետը հրահանգել է առաջիկայում դատարկել գյուղը՝ թշնամուն հանձնելու նպատակով:
Արարատի մարզպետարանի մամուլի ծառայության բաժնի պետ Դիանա Դավթյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հերքեց այս տեղեկությունը. «Հանդիպման ընթացքում որևէ նման քննարկում չի եղել, քննարկվել են բացառապես այն հարցերը, որոնք ներկայացված են թե՛ վարչապետի, թե՛ մեր մարզպետարանի պաշտոնական կայքէջերում»: