82 տարեկան հասակում մահացել է Իսպանիայի յոթակի չեմպիոն, «Ռեալի» նախկին խաղացող Էնրիկե Պերես Դիասը՝ Պաչինը, հայտնում է «Ռեալի» պաշտոնական կայքը:
Պաչինը խաղացել է Մադրիդի «Ռեալում» 1959-1968 թվականներին, անցկացրել 218 հանդիպում: Մադրիդի հետ, բացի լիգայի յոթ տիտղոսներից, նա նվաճել է երկու Չեմպիոնների գավաթ և Իսպանիայի գավաթ:
«Մադրիդի «Ռեալը» խորապես ափսոսում է մեր ակումբի համազգեստը կրած մեծ լեգենդներից մեկի' Էնրիկե Պերես Դիասի՝ Պաչինի մահվան համար: «Ռեալը» ցանկանում է ցավակցություն հայտնել նրա կնոջը՝ Մերսեդեսին, նրա դուստրերին, թոռներին, ինչպես նաև նրա բոլոր հարազատներին, ընկերներին և ամբողջ Մադրիդին», - ասվում է հաղորդագրության մեջ: