«Իմ քայլից» դուրս գալուս օրվանից ֆեյքաբազարում հրահանգ իջավ գործելու եւ բոլոր տեղերում տեղեկություն են տարածում, որ իբր միացել եմ ԲՀԿ– ին, Քոչարյանին եւ այլն եւ որ ամենակարեւորն է՝ վերցրել եմ 50000$։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Երբ ֆեյքերի բրիգադիրը «պայքարում» է ֆեյքերի դեմ։
«Իմ քայլից» դուրս գալուս օրվանից ֆեյքաբազարում հրահանգ իջավ գործելու եւ բոլոր տեղերում տեղեկություն են տարածում , որ իբր միացել եմ ԲՀԿ ֊ին , Քոչարյանին եւ այլն եւ որ ամենակարեւորն է վերցրել եմ 50000$ ։ (Իրենք իրենց էժան վարքագիծը ծախում են մեծ գումարով ի դեպ )։
Մինչեւ «Իմ քայլից» դուրս գալս էլ, ասում էին «Նիկոլը քեզ 50000$ է տվել, որ խմբակցությունում մնաս»։
Հիմա, որ էսա ֆեյք բրիգադին այս օրենքով դատի տամ կարո՞ղ է պատահի այդ 50000$ գա տեղն ընկնի))))»։
Նշենք, որ խորհրդարանում քննարկվում է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած նախագիծը, որով նա առաջարկում է վիրավորանքի համար մինչեւ 1 մլն փոխհատուցման չափի փոխարեն սահմանել մինչեւ 5 մլն դրամ, իսկ զրպարտության համար՝ մինչեւ 2 միլիոնի փոխարեն մինչեւ 10 մլն դրամ փոխհատուցման չափ: