Թուրքերենը պետք է դառնա միջազգային լեզուներից մեկը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ թուրք բանաստեղծ Յունուս Էմրեի մահվան տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ։
«Յունուս Էմրեի մահվան 700-րդ տարելիցի կապակցությամբ, մենք հայտարարում ենք «թուրքերենը՝ միջազգային լեզու» խորագրով արշավ»,- հայտարարել Է Էրդողանը:
Նրա խոսքով՝ քարոզարշավը կիրականացվի 2021 թվականի ընթացքում, կանցկացվի 224 միջոցառում՝ 18 նախարարությունների և գերատեսչությունների, ինչպես նաև ՀԿ-ների մասնակցությամբ: