Apple-ը նոր iOS համակարգում ավելացրել է նոր սմայլիկներ՝ Emoji, հաղորդում է The Verge-ը:
Մասնավորապես, emoji-ների շարքում կավելանան մորուքավոր կանայք: IOS֊ից օգտվողները շուտով կկարողանան տեսնել նոր ներարկիչ՝ կարմիր հեղուկի փոխարեն թափանցիկ հեղուկով,ինչը, որոշ լրատվամիջոցների վկայությամբ, հղում է կորոնավիրուսի պատվաստանյութին: Բացի այդ, ընկերությունը մի քանի նոր «հույզեր» ու «սրտեր» է ավելացրել: IOS 14.5 և iPadOS 14.5 օպերացիոն համակարգերի հանրային տարբերակները առաջիկայում հասանելի կլինեն։